24 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային մամուլը քննարկում է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և ԵՄ-ին ինտեգրվելու հարցերը

Միջազգային մամուլը քննարկում է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և ԵՄ-ին ինտեգրվելու հարցերը

Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը Коммерсант-ի հետ զրույցում նշել է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է շրջվել դեպի Արևմուտք, սակայն դա այն գործընթաց չէ, որը կուղեկցվի կտրուկ շարժումներով՝ ի վնաս Հայաստանի։

«ԵՄ ինտեգրումը երկար գործընթաց է, որը հաճախ երկար տարիներ է տևում և ենթադրում է կոնսենսուսի առկայություն ինչպես ԵՄ-ում, այնպես էլ Երևանում: Առայժմ Հայաստանը ԵՄ օրակարգում չկա, ինչը չի նշանակում, որ փոխադարձ ծրագրեր չեն լինելու»,- նշել է փորձագետը։

Deutsche Welle-ն իր ռեպորտաժում նշել է, որ երկար ժամանակ ՀՀ-ն ստիպված էր հույսը դնել ՌԴ-ի՝ որպես ռազմավարական գործընկերոջ վրա, որը կարող է պաշտպանել իրեն Ադրբեջանից և Թուրքիայից։

Երևանում կարծում են, որ Կրեմլը կարող էր օգնության հասնել Հայաստանին, բայց չարեց դա ։ Այս ֆոնին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր երկիրը դուրս է գալու ՀԱՊԿ-ից։ Հայաստանում գտնվող Գյումրիի ռուսական ռազմաբազան նույնպես ավելի ու ավելի շատ հարցեր է առաջացնում։