23 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
9.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի հետ համագործակցության Իրանի ձևը կախված է ՀՀ կառավարությունից. դեսպան

ՀՀ-ի հետ համագործակցության Իրանի ձևը կախված է ՀՀ կառավարությունից. դեսպան

ՀՀ-ի հետ Իրանի քաղաքականությունը սկզբունքային է, ու Իրանի բոլոր նոր իշխանությունները դրա շրջանակում են գործում, որի մասին բազմիցս խոսել են ԻԻՀ բոլորը առաջնորդները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք հարգում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս սկզբունքային մոտեցումը երբեք չի փոխվի` անկախ նրանից, թե ով կգա իշխանության Իրանում ու ՀՀ–ում»,– ընդգծեց դեսպանը։

Դեսպանի խոսքով` ՀՀ–ն իրենց համար շատ կարևոր երկիր է ու լավ, ազնիվ հարևան և երկու երկրների անվանգությունը շաղկապված է։

Հարցին` չնայած խաղաղության գործընթացին` Ադրբեջանը ՀՀ-ին սպառնում է նոր պատերազմով, և սպառնալիքները մասնավորապես վերաբերում են Սյունիքին, այս դեպքում ի՞նչ քայլերի կարող է դիմել Իրանը, Սոբհանին պատասխանեց, որ եթե երկրները ցանկություն են հայտնում խաղաղության մասին, ուրեմն սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն։

«Ինչ վերաբերում է ՀՀ-ի հետ համագործակցության մեր ձևի մասին, ապա դա կախված է ՀՀ կառավարությունից։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկյալումների հիման վրա։ Այն, ինչ կբխի մեր երկու երկրների շահերից, բոլոր ոլորտներում կհամագործակցենք ՀՀ–ի հետ»,– վստահեցրել է դեսպանը։