24 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանին՝ Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու համար:

«Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը հանգեցրեց հայ համայնքի ոչնչացմանը, որը դարեր շարունակ այդ տարածաշրջանն իր տունն էր համարում: Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են էթնիկ զտման բոլոր սահմանումներին և պետք է դատապարտվեն որպես այդպիսին։ Մեր բանաձևը սահմանում է հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների հստակ ցանկը և նախանշում է այն կարևոր քայլերը, որոնք ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի՝ արդարության ապահովման ու այդ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար»- նշել է Էշուն:

Կոնգրեսական Սմիթն էլ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները չեն չեզոքացնում նրանց՝ իրենց հայրենիքում խաղաղ և ազատ ապրելու իրավունքը։

«Մեր երկկուսակցական օրինագիծը Բայդենի վարչակազմին կոչ է անում վճռականորեն աջակցել հայերի իրավունքներին Ադրբեջանի կառավարության շարունակական հանցագործությունների դեմ՝ նրա անողոք բռնապետ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ»,- նշել է Սմիթը։