Բայրամով-Օ՛Բրայեն հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ին վերաբերող հարցեր
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։
Տեղեկանալով ադրբեջանական լրատվականներից՝ հանդիպմանը քննարկվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային խնդիրները։
Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։
Չնայած նախագծի իրականացման զգալի առաջընթացին՝ Բայրամովը ընդգծել է Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերի փոփոխության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջներից հրաժարվելու կարևորությունը։