ԱՄՆ-ում 7 երեխա կայծակի հարվածից հոսպիտալացվել է
ԱՄՆ-ի Յուտա նահանգում կայծակի հարվածի հետեւանքով յոթ երեխա է հոսպիտալացվել. այս մասին տեղեկացնում է NBC News-ը։
«Մոտ 50 երեխա կայծակի հարվածի է ենթարկվել, նրանցից 7-ը հոսպիտալացվել է»,- ասվում է հոդվածում։
Հեռուստաալիքի տվյալներով, երբ մի խումբ երեխաներ զբոսնելիս են եղել, հորդառատ անձրև է սկսվել և կայծակը հարվածել է գետնին։ Նշվում է, որ հիվանդանոց ուղարկված երեխաներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։