Արցախից տեղահանվածների համար մարզկենտրոններում խորհրդատվական կենտրոններ են բացվել
ՀՀ մարզկենտրոններում
և խոշորացված համայնքներում Արցախից բռնի տեղահանված անձանց համար խորհրդատվական կենտրոններ
են բացվել։ Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կենտրոնները Արմավիրի մարզի Փարաքար համայնքում
(Նաիրի 42) գործող խորհրդատվական կենտրոնի նմանությամբ գործում են երկուշաբթիից ուրբաթ
ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։
Կենտրոններում ներկայացված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ
միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության
ծառայության, համայնքային ներկայացուցչության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝
տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի
տեղեկատվություն տրամադրելու նպատակով: