21 Նոյ
2024
11.3° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հակառակվելով ՌԴ-ին՝ ԱՄՆ-ը կշարունակի պարեկությունը Սև ծովի միջազգային ջրերում

Հակառակվելով ՌԴ-ին՝ ԱՄՆ-ը կշարունակի պարեկությունը Սև ծովի միջազգային ջրերում

ԱՄՆ-ը կշարունակի պարեկությունը Սև ծովի միջազգային ջրերում՝ չնայած ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարություններին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Մենք շարունակում ենք թռչել, նավարկել և գործել միջազգային ջրերում և միջազգային օդային տարածքում, որտեղ դա թույլատրվում է օրենքով», – ընդգծել է նա:

Մինչ այս՝ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հրահանգել էր միջոցներ մշակել Սև ծովի վրայով ամերիկյան անօդաչու թռչող սարքերի թռիչքների դեմ։