Թրամփը իսկական սպառնալիք է. ԱՄՆ ներկա և նախկին նախագահների փոխադարձ վիրավորանքները
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների հանրահավաքում, ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին իսկական սպառնալիք է անվանել երկրի, նրա սկզբունքների և ժողովրդավարության համար։
«Դոնալդ Թրամփը իրական սպառնալիքն է այս ազգի համար, նա սպառնալիք է մեր ազատության, մեր ժողովրդավարության համար»,- ասել է Բայդենը։
Երեկ երեկոյան ԱՄՆ-ում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բայդենի և Թրամփի բանավեճը։ Իր ելույթի ժամանակ Բայդենը՝ Թրամփին անվանել է «անհաջողակ», իսկ Թրամփը՝ Բայդենին մեղադրել է երրորդ համաշխարհային պատերազմ մղելու մեջ։