13 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը․ հայտնում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։

Անահիտ Չարենցը զբաղվել է հոր՝ Եղիշե Չարենցի ձեռագրերի ուսումնասիրմամբ և վերծանմամբ։ 1978 թվականին հրատարակել է «Չարենցի ձեռագրերի աշխարհում» աշխատությունը, 1983 թվականին՝ «Անտիպ և չհավաքված երկեր» գիրքը։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման գործում մեծ ներդրում են ունեցել Արփենիկ և Անահիտ Չարենցները։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026