21 Նոյ
2024
12.1° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նախագահի` արդեն նախկին թեկնածու Ղալիբաֆը հայտարարել է երկրորդ փուլում Սաիդ Ջալիլիին աջակցելու մասին

Իրանի նախագահի` արդեն նախկին թեկնածու Ղալիբաֆը հայտարարել է երկրորդ փուլում Սաիդ Ջալիլիին աջակցելու մասին

Իրանի խորհրդարանի խոսնակ, երկրի նախագահի նախկին թեկնածու Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ աջակցում է Սաիդ Ջալիլիին․ հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ փոխանցելով Ղալիբաֆի խոսքերը։

«Եվ խնդրում եմ բոլոր հեղափոխական ուժերին և իմ կողմնակիցներին օգնել, որպեսզի շարժումը, որը դարձել է մեր տնտեսական և քաղաքական խնդիրների զգալի մասի պատճառը, չվերադառնա իշխանության»,-ասել է Ղալիբաֆը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հարգում է ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին, հետևաբար հուլիսի 5-ին հանրապետությունում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Իրանի առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը հավաքել է ավելի քան 10,4 մլն ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից, պահպանողական թևի թեկնածու Իրանի անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Սաիդ Ջալիլին՝ ավելի քան 9,4 մլն: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է ավելի քան 24,4 մլն քվեաթերթիկ:

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին: