Եվրոպայի խորհրդի Տեղական
և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի
հարցով և հռչակագիր ընդունել։
Այս մասին ասված է
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության X ցոցանցի միկրոբլոգում։
«Կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները,
ափսոսանք է հայտնել մարդասիրական հետևանքների համար, կոչ է արել ազատ արձակել Լեռնային
Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին և ողջունել է Հայաստանի ջանքերը»,– ասված է հաղորդագրության
մեջ։