16 Նոյ
2024
3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի հիմնական կետերը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի հիմնական կետերը

– Հոկտեմբերի
25-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Հայաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատարը,
որի ուշադրությանն են ներկայացվել ամենաօդիոզ հրապարակումները Ռուսաստանի ղեկավարության,
ռուս դիվանագետների և խաղաղապահների հասցեին, որոնք  վտանգում և զոհում են իրենց կյանքը, այդ թվում՝
հանուն Հայաստանի ժողովրդի անվտանգության: Մատնանշվել է հանրապետության տեղեկատվական
դաշտում անսանձ հակառուսական արշավի անընդունելիությունը»

– Հայաստանում Եվրամիության առաքելությունը մշտադիտարկման անվան տակ իրականում հետախուզական
տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ. ՀԱՊԿ դիտորդական առաքելությունն իր տարածքում
տեղակայելու փոխարեն պաշտոնական Երևանը նախապատվություն է տվել ԵՄ դիտորդական առաքելությանը,
որը համապատասխան տեղեկությունները զեկուցում է Բրյուսելին:

Եթե Երևանում
լինի քաղաքական կամք, մենք դեռ պատրաստ ենք Ռուսաստանի տարածքում հյուրընկալել
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ լիարժեք եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու
հեռանկարով:

– Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները բառացիորեն հարձակվում
պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա՝ 
նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները:
Մեզ նույնպես սադրիչ հարցեր են տալիս, բայց
մենք թույլ չենք տալիս, որ սադրանքների բացիլը մեծանա։