Կալանավորվել է «Աշտարակ» ԲԿ-ի տնօրենը
«Աշտարակ» ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը կալանավորվել է։ Լուրը հաստատել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
ABCmedia-ի հետ զրույցում կոմիտեի մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանը նշել է, որ բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի»,- ավելացրել է նա։