Պակիստանում մի խումբ հանցագործներ փախել են բանտից
Առնվազն 19 բանտարկյալ, որոնցից 6-ը մահապատժի էին սպասում ահաբեկչության մեղադրանքով, փախել են Պակիստանի Քաշմիրի գոտու Ռավալակոթ քաղաքի բանտից. հայտնում է Dawn թերթը:
Մեկ այլ բանտարկյալ էլ փախուստի ժամանակ վիրավորվել է ու հետագայում մահացել բանտի հիվանդանոցում։
Իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել։ Փախուստի դիմած հանցագործների թվում կան 25 և ավելի տարով ազատազրկման դատապարտված անձինք։
Բանտի 8 աշխատակից կալանավորվել է՝ մինչև միջադեպի քննության ավարտը: Իշխանությունները նաև աշխատանքից ազատել են մի քանի պաշտոնյաների, ովքեր պատասխանատու էին բանտում տեղի ունեցածի համար։