Փաշինյանի հարցազրույցում փորձ է արվում նսեմացնել ՌԴ֊ի հետ կապերի
կարևորությունը, նսեմացնել ռուս զինվորականների դերը, ՀԱՊԿ արդյունավետությունը, խաղաղապահները
և այլն. հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները բառացիորեն
հարձակվում պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա՝ նրանցից կորզելով սադրիչ
հարցերի պատասխանները: Նրանց նպատակը Մոսկվայի և Երևանի կապերին առավելագույն վնաս
հասցնելն է(
Մեզ նույնպես սադրիչ հարցեր են տալիս, բայց մենք թույլ չենք տալիս,
որ սադրանքների բացիլը մեծանա»,֊ասել է Զախարովան՝ պատասխանելով The Wall Street
Journal֊ին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի մասին հարցին:
Նա նշել է, որ իրենք նախընտրում են հարցերը լուծել երկկողմ խողովակներով,
բայց հայկական կողմը տրվում է սադրանքներին: