16 Նոյ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում Փաշինյանի ելույթի հիմնական թեզերը

Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում Փաշինյանի ելույթի հիմնական թեզերը

– Մեր չորս հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները բաց են, ինչը
վկայում է նրանց հետ մեր ունեցած հարաբերությունների բարեկամական լինելու մասին։

– Այսօր չեմ եկել պատմելու մեր ունեցած բարդ հարաբերությունների
մասին, այլ ուզում եմ ասել, որ առանց բաց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն։

– Իսկ ի՞նչ է խաղաղությունը․ դա մի վիճակ է,
երբ երկրները ապրում են բաց սահմաններով՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային
ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու
փորձ և ավանդույթ կուտակած։

– Մեր կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ»
նախագիծը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մաս։

– ՀՀ-ում չեն գործում արևելքը արևմուտքին կապող բազմաթիվ
ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին
կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար՝ թ՛ե երկաթուղային, թ՛ե ավտոմոբիլային։

«Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները․    

1. Բոլոր ենթակառուցվածքները գործում են այն երկրների ինքնիշխանության
և իրավազորության ներքո որոնց տարածքով անցնում են։

2. Յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում
է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների,
բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունը։

Առաջիկայում ՀՀ իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում,
որի գործառույթը կլինի ՀՀ-ով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգության ապահովումը։

3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային,
այնպես էլ ներքին փոխադրումների համար։

4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից
օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով։ Կարող է կատարվել սահմանային
և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ։

Հույս ունեմ՝ առաջիկայում զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի
միջև՝ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար
բացման ուղղությամբ։