15 Նոյ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
11.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հյուսիս-հարավ» միջազգային նախագիծը կարող է շրջանցել Հայաստանը. Օվերչուկ

«Հյուսիս-հարավ» միջազգային նախագիծը կարող է շրջանցել Հայաստանը. Օվերչուկ

Հայաստանը կարծես դուրս է մնում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի
մաս կազմելուց։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ինտերֆաքսի» հետ զրույցում
նշել է, որ Հայաստանը դեռևս հստակ դիրքորոշում չունի ճանապարհի՝ Մեղրիով անցնող հատվածի
կապակցությամբ։

«Հայաստանը հիմա «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չի կազմում, քանի
որ դեռ որևէ հստակ դիրքորոշում չկա այն ճանապարհի վերաբերյալ, որը պետք է անցնի Մեղրիով»,- ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ «Հյուսիս-հարավ» նախագծով նորմալ փոխգործակցություն
է ծավալվում: «Բացի այդ, դուք գիտեք, որ Ադրբեջանն ու Իրանը փաստացի սկսել են ավտոճանապարհի
կառուցումը Արաքսի հարավային ափով, որը շրջանցում է Հայաստանը։ Նաև հուշագիր են ստորագրել
երկաթուղու կառուցման վերաբերյալ, որը նույնպես շրջանցում է Հայաստանը»,- ասել է Օվերչուկը։

Ռուս պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանը շրջանցող ճանապարհը, որը պետք
է Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ ու դուրս գա Թուրքիայի հետ սահման, փաստացի շատ քիչ
է տարբերվում այն ճանապարհից, որը նախատեսվում էր կառուցել Սյունիքով։

«Գնահատվում էր, որ Հայաստանով անցնող ճանապարհը լինելու էր 42
կմ, իսկ շրջանցող ճանապարհը կազմում է 50 կիլոմետր»,- ասել է Օվերչուկը։