ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վարչական տուգանքները կբեկանվեն
Արցախից բռնի տեղահանված անձանց նկատմամբ վարչական տուգանքները
կբեկանվեն. տեղեկացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նա տեղեկացրել է, որ կբեկանվեն բոլոր տուգանքները, որոնք առաջացել
են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ մուտք գործելու պահից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած
ժամանակահատվածում։
Որոշումը կայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ
օրերին մեր հայրենակիցները գտնվել են հուզական վիճակում, ինչպես նաև լավ չեն տիրապետել
երթևեկության կանոններին:
«Հետևապես մեր հայրենակիցները որևէ խնդրի առջև չեն կանգնի մինչև
հոկտեմբերի 25-ը ներառյալ կայացված վարչական պատասխանատվության միջոցների մասով»,-
ասել է ՆԳ փոխնախարարը։