Անկարան հրաժարվել է Հայաստանի ներկայացուցչի հետ հանդիպումից․ անցած օրն՝ ամփոփ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատել, ոչ հերքել էր հունիսի 2-ն հայ֊թուրքկան սահմանի Մարգարա անցակետում երկու երկրների ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը:
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»,֊ասված էր ԱԳՆ հայտարարության տեքստում: Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ Անկարան հրաժարվել է հանդիպումից: