«Բերիլ» փոթորիկը հասել է ուժգնության ամենաբարձ աստիճանի
«Բերիլ» փոթորիկը երկուշաբթի ուշ երեկոյան հասել է ուժգնության ամենաբարձր 5-րդ աստիճանի` Կարիբյան ավազանի հարավարևելյան հատվածում ավերելով տների դռներ, պատուհաններ և տանիքներ. CBS News-ի փոխանցմամբ այս մասին տեղեկացրել է Մայամիում ԱՄՆ-ի Փոթորիկների կանխատեսման ազգային կենտրոնը (NHC):
Ըստ Գրենադայի վարչապետ Դիկոն Միտչելի՝ փոթորիկի հետևանքով գրանցվել է մեկ զոհ։ Դեռևս պարզ չէ` այլ զոհեր կա՞ն, թե՞ ոչ, քանի որ իշխանությունները չեն կարողացել գնահատել իրավիճակը Կարիակու և Փոքր Մարտինիկա կղզիներում, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, մեծ վնասներ են կրել։
«Բերիլ» փոթորիկը երկուշաբթի ուշ երեկոյան հասել է ուժգնության 5-րդ աստիճանի, իսկ երեքշաբթի վաղ առավոտյան ավելի է ուժգնացել՝ գրանցելով մինչև 165 մղոն/ժ քամու արագություն: