27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիստերի՞, թե՞ մենամարտի դահլիճ․ կայացավ Երևանի ավագանու նիստը

Նիստերի՞, թե՞ մենամարտի դահլիճ․ կայացավ Երևանի ավագանու նիստը

Հայտնի են Երևանի փոխքաղաքապետների անունները՝ Արմեն Փամբուխչյան,
Լևոն Հովհաննիսյան, Սուրեն Գրիգորյան, Սարգիս Մադաթյան։ «Մայր Հայաստանը» բոյկոտել
էր ավագանու նիստը և չէր մասնակցում փոխքաղաքապետների ընտրությանը։ Խմբակցության անդամ
Սամվել Հակոբյանը հայտարարել էր, որ  քաղաքապետի երդմնակալության նիստի արձանագրությունը
թերի է և ոչ լիարժեք։ Նիստին չի մասնակցել ոչ իշխանական խմբակցության որևէ ավագանի,
հետևաբար, նիստը իրավական տեսանկյունից չի կայացել և դրանում կայացրած որևէ որոշում
կամ երդում չունի օրենքի ուժ։ 

«Ստացվում է, որ վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ավագանու արտահերթ նիստին
ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին»,-
ասել է խմբակցության անդամը։ 

Մանրամասները՝ տեսանյութում: