Վրաստանի ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնել ռազմական ինքնաթիռի կործանումից
Վրաստանում հուլիսի 2-ին, ավիացիոն բաղադրիչի մասնակցությամբ պլանային զորավարժության ժամանակ կործանվել է պաշտպանության ուժերին պատկանող ինքնաթիռ. տեղեկացնում է վրացական «առաջին ալիք»-ը՝ հղում տալով երկրին ՊՆ-ին։
Գերատեսչության տվյալներով՝ Սու-25-ի կործանման հետևանքով մահացել է Պաշտպանության ուժերի օդային հրամանատարության օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին։
«Դեպքի պատճառները պարզելու նպատակով ՊՆ համապատասխան ծառայությունները մանրամասն քննություն են իրականացնում։ Պաշտպանության նախարարությունը ափսոսանք է հայտնում ողբերգական վթարի կապակցությամբ և ցավակցում մահացած օդաչուի ընտանիքին և մերձավորներին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։