
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր հյուրընկալել է Կանադայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր պատիվ է ունեցել
հյուրընկալելու Կանադայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը». X-ի միկրոբլոգում գրել է ԵՄ դիտորդական առաքելությունը։
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին և Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թերները միացել են Ջերմուկում
դիտորդներին։
Հանդիպման ժամանակ
ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին պատվիրակությանը ներկայացրել
է անվտանգության զարգացումները և քննարկել Կանադայի առաքելությունում ապագա ներդրումը։