Ուկրաինան մերժել է Ռուսաստանի հետ հրադադար հաստատելու Օրբանի առաջարկը
Կիևը լսել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրադադարի առաջարկը, սակայն կարծում է, որ նման նախաձեռնությունները չեն կարող դիտարկվել կարգավորման այլ ասպեկտներից զատ․ հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, գրում է ТАСС-ը։
«Նա (Օրբանը – խմբ․) ներկայացրել է իր տեսակետը: Սա առաջին երկիրը չէ, որ խոսում է իրադարձությունների զարգացման նման հնարավոր տարբերակների մասին։ Նախագահը լսել է զրուցակցին, սակայն ի պատասխան ներկայացրել է իր դիրքորոշումը, իսկ այն կայանում է նրանում, որ նման գործընթացները (հրադադարը) չի կարելի առանձին դիտարկել»,- ասել է Ժովկան ուկրաինական հեռուստամարաթոնի ժամանակ։
Ժովկվան ավելացրել է, որ Ուկրաինայի դիրքորոշումն է՝ Կիևի նախաձեռնած խաղաղության գագաթնաժողովների միջոցով լուծում փնտրել։