12 Մար
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դաղստանում հայտարարել են նիկաբ կրելու ժամանակավոր արգելքի մասին

Դաղստանում հայտարարել են նիկաբ կրելու ժամանակավոր արգելքի մասին

Դաղստանի մուֆթին, հիմնվելով ֆեթվաների վարչության եզրակացության վրա, հայտարարել է նիկաբ կրելու ժամանակավոր արգելքի մասին. Telegram-ի ալիքում տարածած տեսաուղերձում ասել է Հանրապետության մուֆթիի տեղակալ Աբդուլլահ Սալիմովը։

«Մուֆթին, հղում անելով Ազգային քաղաքականության և կրոնի հարցերի նախարարության դիմումին, որը հայտնում է հանրապետության բնակչության անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, հիմք ընդունելով ֆեթվաների վարչության նախօրեին հրապարակված եզրակացությունը, նիկաբ կրելու ժամանակավոր արգելք է սահմանել, քանի դեռ հայտնաբերված սպառնալիքները չեն վերացվել և նոր եզրակացություն չի եղել»,- ասել է Սալիմովը։

Ռազմագերիներ