Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ 116 մարդ է մահացել
Հնդկաստանում կրոնական հավաքի հազարավոր մասնակիցներ խուճապահար լքել են ժամանակավոր տեղադրված վրանը՝ հրմշտոց առաջացնելով։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 116 մարդ, ավելի քան 80 մարդ վիրավորվել է. գրում է The Associated Press-ը։
Տեղական տրատվամիջոցները, հղում անելով իշխանություններին, հաղորդում են, որ շոգն ու վրանի ներսում թթվածնի պակասը կարող էին հրմշտոցների պատճառ հանդիսանալ։
Հաղորդվում է, որ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։