Հայկական կողմին փոխանցված 2 զինծառայողի մասունքները նույնականացվել են. անցած օրն՝ ամփոփ
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են. այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Փորձաքննության եզրակացություններն ստացվել են, որոնց արդյունքում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ՝ ՀՀ ԶՈւ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են»,– ասված է հաղորդագրությունում։