27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախը հայաթափելով՝ Արցախի հարցը չի լուծվել․ Սեյրան Օհանյան

Արցախը հայաթափելով՝ Արցախի հարցը չի լուծվել․ Սեյրան Օհանյան

Արցախի հակամարտությունը լուծված չէ. ԱԺ ճեպազրույցների ընթացքում
ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Արցախը հայաթափելով՝ խնդիրը չի լուծվել։ Մենք պետք է փաստենք,
որ նրա սուբյեկտայնության պահպանման և նրա ժողովրդի անվտանգության ապահովման և ինչու
չէ՝ նաև Արցախի տարածքին տեր կանգնելու հետագային միտված մեր գործողություններում բանակցությունները,
գոյություն ունեցող համապատասխան ձևաչափով, այլընտրանք չունեն», – ասել է նա։

Օհանյանը նշել է, որ Ալիևն ընթացող բանակցային գործընթացից և Արևմուտքից
ստացել է այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ էր։

Նա նշել է, որ հենց այդ պատճառով էլ Ալիևը չի ցանկացել մեկնել Բրուսել՝
հանդիպման։

«Ալիևն իրականացրել է բռնագաղթ, էթնիկ զտումներ՝ Արցախի հատվածում
և այս փուլում ինքն իր նպատակին հասել և հետագա գործընթացներում կարծում եմ, որ ինքը
շեշտը դնելու է Հայաստանի Հանարապետության հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, որի
հիմնական նպատակներից մեկը Հայաստանի նկատմամբ ճնշումների շարունակականությունն է՝
այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ենթակառույցների ապաշրջափակման շրջանակներում»,-
ասել է Օհանյանը։