23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմտյան երկրները զգալի ջանքեր են գործադրում ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները ոչնչացնելու համար․ Բելառուսի ՊՆ

Արևմտյան երկրները զգալի ջանքեր են գործադրում ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները ոչնչացնելու համար․ Բելառուսի ՊՆ

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը ներկայումս բնութագրվում է որպես ճգնաժամային. հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

Նրա խոսքով՝ Արևմտյան երկրների ապակառուցողական քաղաքականության պատճառով՝ իրավիճակը կարող է վերածվել միջուկային հակամարտության։

Խրենինը նշել է, որ արևմտյան երկրները զգալի ջանքեր են գործադրում՝ ուղղված ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների ոչնչացմանը։ Բացի այդ՝ Արևմուտքը գաղափարական պատերազմ է մղում ԱՊՀ բոլոր երկրների դեմ։ «Փաստորեն, գաղափարական պատերազմ է տարվում Համագործակցության բոլոր երկրների դեմ, փորձեր են արվում ոչնչացնել գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները ինչպես առանձին ժողովուրդների, այնպես էլ երկրների միջև», – նշել է պաշտոնյան։