20 Սեպ
2024
16.1° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի են 2023-ի ձմեռային զորակոչի  և զորացրման ժամկետները

Հայտնի են 2023-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Կառավարությունն իր այսօրվա նիստում շարքային կազմի պարտադիր
զինվորական ծառայության 2023-ի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու
մասին որոշում է կայացրել, որում նշվում է ՝

«Հայտարարել հոկտեմբերի 27-ից մինչև 2024-ի հունվարի 31-ը ներառյալ
ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային
ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023-ի դեկտեմբերի
31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում
է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված
ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն
անցած զինծառայողներին:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված
ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը
սահմանել 2024թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն
անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2024թ.
հունվարի 31-ը ներառյալ, քանի որ 2021թ. ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն
(զորակոչը) իրականացվել է 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 31-ը ներառյալ»: