Ավարտվել է Էրդողանի և Պուտինի հանդիպումը․ հայտնի են քննարկված թեմաները
Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ անդրադարձներ են կատարվել երկկողմ հարաբերությունների վիճակին, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին, պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, սիրիական կարգավորմանը և ահաբեկչության դեմ պայքարի հարցերին․ գրում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների բաժնի հաղորդագրությանը։
Էրդողանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան կարող է հիմքեր ստեղծել հրադադարի համաձայնագրի, այնուհետև՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար։