06 Հլս
2024
30.1° c ԵՐԵՎԱՆ
14.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը շնորհակալ է Տոկաևին Ադրբեջանի և ՀՀ-ի բանակցություններին նպաստելու համար

Ալիևը շնորհակալ է Տոկաևին Ադրբեջանի և ՀՀ-ի բանակցություններին նպաստելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Բաքվի և Երևանի միջև բանակցություններում խաղաղ համաձայնագրի հասնելու ուղիները որոշելու համար ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին հայտնել է Տոկաևի մամուլի ծառայությունը՝ Աստանայում երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով։

Տոկաևն, իր հերթին, «բարձր է գնահատել ղազախա-ադրբեջանական համապարփակ համագործակցության զարգացումը, որն ընթնում է «ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով»։ Ղազախստանի նախագահը հիշեցրել է իր վերջին այցը Բաքու և Շուշի, որը, նրա խոսքով, «պատմական էր իր նշանակությամբ»:

«Բանակցությունների ընթացքում մենք զգալի խթան հաղորդեցինք մի շարք ռազմավարական ոլորտներում հետագա փոխգործակցությանը»,- նշել է նախագահը։