«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի շտաբերի ուղղությամբ 100 հրթիռ արձակելու մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներով Իսրայելի երկու շտաբերի հարվածելու մասին հայտարարություն է տարածել. գրում է РИА Новости-ն։
Իսլամական դիմադրություն» շարժման (Հեզբոլլահ) մարտիկները հուլիսի 3-ին «Կատյուշա» համակարգով 100 հրթիռ են արձակել Նաֆահի զորանոցներում գտնվող «Հոլան»-ի 210-րդ դիվիզիայի հրամանատարության շտաբի և Քալիա զորանոցներում դիրքավորված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության շտաբների ուղղությամբ»:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հունիսի 18-ին հայտարարել էր Լիբանանում հարձակվողական գործողությունների ծրագրի հաստատման մասին: Դրանից հետո երկրի ԱԳ նախարար Իսրայել Կացը սպառնացել էր լայնածավալ պատերազմի հրահրման դեպքում ոչնչացնել «Հեզբոլլահ»-ը և լուրջ վնաս հասցնել Լիբանանին: Նա ընդգծել էր, որ Իսրայելը մոտ է այնպիսի որոշման կայացմանը, որը կփոխի կանոնները հյուսիսային ռազմաճակատում:
Իր հերթին, «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան հունիսի 19-ին հայտարարել էր, որ առճակատման հետագա սրման դեպքում շարժումը կարող է ներխուժել Իսրայելի հյուսիս: