Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում 4 փոխքաղաքապետ է ընտրվել։
Երևանի քաղաքապետի աառաջին տեղակալ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը՝ 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։
Քաղաքապետի տեղակալներ են ընտրվել նաև ՔՊ-ականներ Լևոն Հովհաննիսյանը
Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչ Սարգիս Մադաթյանը։
նշենք նաև, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝
նույնը հորդորելով նաև «Հանրային ձայնին»։ Այս խմբակցությունը, սակայն, մասնակցեց,
բայց ձեռնպահ քվեարկեց։
«Մայր Հայաստան» դաշինքը արտահերթ նիստին չէր մասնակցում։