26 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
-2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում. Պեսկով

Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում. Պեսկով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում․ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դա անհնար է»,- ասել է Պեսկովը՝ Ռուսաստանի Առաջին ալիքի տաղավարում պատասխանելով համապատասխան հարցին։

Միևնույն ժամանակ Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Էրդողանը Աստանայում կայացած հանդիպմանը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 3-ին Աստանայում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը Թուրքիայի ղեկավարը իր միջնորդությունն էր առաջարկել ռուս-ուկրաինական հակամարտության լուծման գործում։