ԱՄՆ-ի պաշտպանական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․կան վիրավորներ
Առնվազն երկու մարդ վիրավորվել է, ևս մեկը անհետ կորել է ԱՄՆ Արկանզաս նահանգի General Dynamics Ordnance and Tactical Systems պաշտպանական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով․ այս մասին ընկերությունը հայտնում է իր X-ի էջում։
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ աշխատակիցները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում հատուկ ծառայությունների աշխատողներին։
Ընկերությունը, սակայն, չի նշել աշխատողների ստացած վնասվածքների բնույթն ու ծանրությունը։ Հաղորդվում է, որ մեկ վիրավոր հոսպիտալացվել է, իսկ երկրորդը ուղղաթիռով տեղափոխվել է այլ նահանգ։