Մեծ Բրիտանիայում մեկնարկում են խորհրդարանական ընտրությունները
Հուլիսի 4-ին մեկնարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընտրությունները․ 40 հազար ընտրատեղամասեր ամբողջ երկրում բաց կլինեն մինչև ժամը 22.00․ այս մասին հայտնում է Sky News-ը։
«Երկրում ընտրատեղամասերը բացվում են գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին համընդհանուր ընտրությունների համար», – ասվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիայում քվեարկության շրջանակներում բրիտանական Խորհրդարանի համայնքների պալատում կբաշխվի 650 տեղ։ Կառավարություն կազմելու իրավունք կունենա ամենաշատ մանդատ ունեցող կուսակցությունը։
Ընտրատեղամասերի փակումից հետո բոլոր ձայները հաշված՝ կուսակցությանը անհրաժեշտ է 326 տեղ՝ Համայնքների պալատում մեծամասնություն ապահովելու համար՝ առանց փոքր կուսակցությունների աջակցության հույսին:
Հուլիսի 3-ին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտավախություն ունի դառնալու բրիտանացի առաջին վարչապետը, որը կորցնում է իր տեղը երկրի խորհրդարանում։