Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ժոլի
Կանադայի արտաքին գործերի նախարարը իր այցը սկսել է Ջերմուկում
ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցով․ հայտնում է «Արմենպրես»-ը։
«Շատ հաճելի է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի
մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։
Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը միանում է այս առաքելությանը։ Այսպիսով,
մենք կքննարկենք լոգիստիկ հարցեր, թե ինչպես կարող ենք ինտեգրվել այս կարևոր առաքելությանը,
որը կարևոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաև խաղաղություն
և կայունություն բերելու առումով»,- ԵՄ դիտորդների հետ հանդիպմանն ասել է Ժոլին։
Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը կայցելի նաև մարտական
դիրքեր, ինչպես նաև հանդիպում կունենա Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։
Տեսանյութն՝ այստեղ։