08 Հլս
2024
19.3° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Amnesty International-ը կոչ է արել Ադրբեջանին ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը COP29-ին ընդառաջ

Amnesty International-ը կոչ է արել Ադրբեջանին ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը COP29-ին ընդառաջ

Նոյեմբերին կայանալիք ՄԱԿի COP29 կլիմայական գագաթնաժողովի կազմակերպիչները պետք է ապահովեն, որ հյուրընկալող երկրի համաձայնագիրն Ադրբեջանի իշխանությունների հետ պարունակի մարդու իրավունքների երաշխիքներ, որպեսզի հնարավոր մասնակիցները կարողանան գնահատել իրենց առջև ծառացած ռիսկերը: Այս մասին հայտարարել է Amnesty International միջազգային կազմակերպության կլիմայական քաղաքականության հարցերով խորհրդական Էնն Հարիսոնը։ «Հյուրընկալող երկրի համաձայնագիրը պետք է պարունակի երաշխիքներ, որ մարդու բոլոր իրավունքները պաշտպանված և հարգված են՝ ինչպես միջոցառումների տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Դրանք ներառում են խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքները: Սա հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խստացնում են ճնշումներն այլախոհության նկատմամբ՝ կալանավորելով լրագրողների, իրավապաշտպանների և կլիմայի իրավունքների պաշտպանության ակտիվիստների, ինչպիսին է Անար Մամեդլին: Մենք կոչ ենք անում ազատ արձակել նրան, ինչպես նաև իշխանությունների կողմից անարդարացիորեն կալանավորված մյուս անձանց»,-ասել է նա։