22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիայում մարդանման ռոբոտը կիրականացնի գնացքների գծերի սպասարկման աշխատանքներ

Ճապոնիայում մարդանման ռոբոտը կիրականացնի գնացքների գծերի սպասարկման աշխատանքներ

The West Japan Railway Company-ն ներկայացրել է 12 մետր բարձրությամբ ռոբոտ՝ նախատեսված ռելսերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու, նաև ծառերի ճյուղերը կտրելու համար․ գրում է The Guardian-ը։

Բեռնատարի վրա տեղադրված՝ հսկայական թևերով, ամերիկյան «ՎԱԼԼ-Ի» (WALL-E) անիմացիոն, գիտաֆանտաստիկ ֆիլմի հերոսի նման գլխով ռոբոտը կօգտագործվի ընկերության երկաթուղային ցանցի տեխնիկական սպասարկման համար:

Ռոբոտը կառավարող օպերատորը նստում է բեռնատարի օդաչուների խցիկում և հեռակա կարգով կառավարում նրա վերջույթներն ու ձեռքերը:

Ռոբոտի թևերին հնարավոր է ամրացնել տարբեր կցորդներ՝ մինչև 40 կգ ծանրության առարկաներ տեղափոխելու համար։

Այս փուլում ռոբոտի առաջնային խնդիրն է ռելսերի երկայնքով ծառերի ճյուղերը կտրելը և գնացքների վերևում մալուխներ պահող մետաղական ճոպանները ներկելը։