ԵՄ-ն բարձրացրել է չինական էլեկտրական մեքենաների մաքսատուրքերը
ԵՄ-ն բարձրացրել է չինական էլեկտրական մեքենաների վրա սահմանվող մաքսատուրքերի չափը կազմակերպության ավտոմոբիլային արդյունաբերությունը պաշտպանելու նպատակով․ գրում է BBC-ն։
Առանձին արտադրողների համար նոր մաքսատուրքերը կտատանվեն 17,4%-ից մինչև 37,6%-ի սահմաններում՝ ի հավելումն 10% մաքսատուրքի, որն արդեն գործում էր Չինաստանից ներկրվող բոլոր էլեկտրական մեքենաների համար:
Այս քայլը կարող է հանգեցնել ԵՄ ողջ տարածքում էլեկտրոմոբիլների գների աճի՝ դարձնելով դրանք պակաս մատչելի եվրոպացի սպառողների համար:
ԵՄ-ի այս որոշումը մեծ հարված է նաև Պեկինի համար, որն առևտրային պատերազմի մեջ է Վաշինգտոնի հետ: ԵՄ-ն Չինաստանի էլեկտրոմոբիլային արդյունաբերության ամենամեծ արտասահմանյան շուկան է, իսկ Պեկինը հույսը դնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքների վրա, որոնք կօգնեն վերականգնել իր թուլացած տնտեսությունը: