Ալիևը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու ԱՄՆ ցանկությունը
Ադրբեջանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու ԱՄՆ ցանկությունը։ Այս մասին նշել է երկրի նախագահ Իլհամ Ալիևն՝ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում։
Ալիևն ընդգծել է, որ Բաքուն «հարավկովկասյան տարածաշրջանային համագործակցության ինտեգրված և ներառական մոդելի կառուցման կողմնակիցն է՝ հիմնված նոր աշխարհաքաղաքական իրողությունների և արդարության վրա՝ առանց բաժանարար գծերի»։
Ուղերձում նշվել է նաև, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, ներառյալ էներգետիկ ոլորտում երկարաժամկետ և արդյունավետ համագործակցությունը։