Մեծ Բրիտանիայի ընտրություններում հաղթել են լեյբորիստները. երկիրը նոր վարչապետ կունենա
Մեծ Բրիտանիայում Սըր Քիր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությունը, դրանով իսկ վերջ դնելով պահպանողականների կառավարման 14-ամյա ավարտը․գրում է BBC-ն։
Նման հաջողության ձախակենտրոն կուսակցությունը վերջին անգամ հասել էր 1997-ին՝ Թոնի Բլերի գլխավորությամբ։ Ուշագրավ է, ործայրահեղ աջերը նույնպես հայտնվել են խորհրդարանում՝ 13 մանդատով:
Էքզիթ-փոլի կանխատեսման համաձայն՝ լեյբորիստները խորհրդարանում կունենան 410 տեղ:
Գործող վարչապետ Ռիշի Սունակը ընդունել է պարտությունն ու շնորհավորել է Սթարմերին հաղթանակի կապակցությամբ։
«Իշխանության փոխանցումը ձեռքից ձեռք տեղի կունենա խաղաղ և կանոնավոր, բոլոր կողմերի բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության և ապագայի նկատմամբ։ Բրիտանացիներն այսօր սթափեցնող դատավճիռ են կայացրել, սովորելու շատ բան կա… և ես ստանձնում եմ ձախողման պատասխանատվությունը»,- ասել է Սունակը:
Ուրբաթ օրը Սունակը և Սթարմերը կգնան Բուքինգհեմյան պալատ՝ Չարլզ Երրորդ թագավորի հետ հանդիպման համար: Կիր Ստարմերը կդառնա Միացյալ թագավորության նոր վարչապետը։