06 Հոտ
2024
13.5° c ԵՐԵՎԱՆ
12.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոչ մի տոնական բան այլևս չի մնացել հուլիսի 5-ի խորհրդում, իշխող նիկոլական խմբակը վաղուց տապալել է սահմանադրական կարգը. Ռուբեն Մելիքյան

Ոչ մի տոնական բան այլևս չի մնացել հուլիսի 5-ի խորհրդում, իշխող նիկոլական խմբակը վաղուց տապալել է սահմանադրական կարգը. Ռուբեն Մելիքյան

Հայաստանի օրացույցներում այսօր ոչ աշխատանքային օր է։ Սահմանադրության օրն է։ Մինչդեռ ոչ մի տոնական բան այլևս չի մնացել հուլիսի 5-ի խորհրդում, որովհետև իշխող նիկոլական խմբակը վաղուց տապալել է Հայկական պետականության սահմանադրական կարգն ու օր-օրի ավելի ու ավելի է հեռանում ժողովրդավարության, իրավական պետության, սոցիալական պետության, ինքնիշխանության սկզբունքներից, ու ամենակարևորը՝ հայկականության գաղափարից․ ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Բոլոր պետական շենքերի առջև ծածանվող դրոշներն այլևս զուրկ են Եռագույնի ոգուց։ Վերածվել են ահա այս դրոշների։ Այդ շենքերում աշխատող տիկնա՛յք և պարոնայք, այսօրվանից շենք մտնելուց Եռագույնի փոխարեն կպատկերացնեք միայն ու միայն Ջոլլի Ռոջերը։ Դա՛ է իրականությունը»,- գրել է Ռուբեն Մելիքյանը՝ գրառմանը կցելով ծովահենների «Ուրախ Ռոջեր» անվանումով դրոշը։