06 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք եղել ենք Հայաստանի բարեկամը, կանք ու կլինենք. Իրանի դեսպան

Մենք եղել ենք Հայաստանի բարեկամը, կանք ու կլինենք. Իրանի դեսպան

Մեր քաղաքականությունն է զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը և փոխգործակցությունը հարևան երկրների, այդ թվում Հայաստանի հետ։ Այս սկզբունքային քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում․ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուները ունեն որդեգրած քաղաքականություն՝ զարգացնել իրենց հարաբերությունները հարևան պետությունների հետ։ Մենք եղել ենք Հայաստանի բարեկամը, կանք ու կլինենք»,- ասել է դեսպանը և հավելել, որ նոր ստեղծվող կառավարությունը Հայաստանի հետ հարաբերությունները առավել կզարգացնի։

Այսօր Իրանում մեկնարկել է նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026