23 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
9.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի  ներսում լուծվեն․ մեծ սատանա Ամերիկան տարածաշրջանի ժողովուրդների բարին չի ցանկանում․ Իրանի դեսպան

Տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի ներսում լուծվեն․ մեծ սատանա Ամերիկան տարածաշրջանի ժողովուրդների բարին չի ցանկանում․ Իրանի դեսպան

Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի ներսում լուծվեն. Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Ցանկացած լարված իրավիճակ, ցանկացած պատերազմ եթե տեղի ունենա տարածաշրջանում, դրա ազդեցությունը, հետևանքները լինելու են տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա: Ուստի, երբ ասում ենք 3+3, դա տարածաշրջանի երկրների և այն երկրների, որոնք իրար հետ ունեն հակամարտություն, ընդգրկումն է, որի շրջանակում մենք պետք է հասնենք հարատև խաղաղության:

Սա պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի շրջանակում, միայն քաղաքական կողմը չպետք է դիտարկել, այլև տնտեսական հարցեր, առևտրական հարցեր, տարածաշրջանում ապրող ժողովուրդների փոխադարձ այցելությունների հարցեր»,-ասել է Սոբհանին:

Անդրադաառնալով տարածաշրջանային հարցերում ԱՄՆ դերին դեսպանը նշել է․

«Նրանք փորձում են Կովկասը վերածել մի պլատֆորմի՝ այլ երկրների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Մենք ունենալով փորձը մեծ սատանայի՝ Ամերիկայի հետ, շատ հոռեատես ենք նրանց կողմից արտահայտված հայտարարությունների մասով: Մենք չենք հավատում, որ նրանք տարածաշրջանի ժողովուրդների բարին են ցանկանում: Նրանք այնքան հեռու են, որ լարվածությունը նրանց վրա չի էլ ազդի»: