23 Դեկ
2024
5.8° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Samsung-ն ակնկալում է շահույթի ավելի քան 1400% աճ գրանցել

Samsung-ն ակնկալում է շահույթի ավելի քան 1400% աճ գրանցել

Samsung Electronics-ն ակնկալում է, որ անցած եռամսյակի (ապրիլ, մայիս, հունիս) իր շահույթը 15 անգամ կաճի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․ գրում է BBC-ն։

Արհեստական բանականության (AI) ստեղծած բումի արդյունքում բարձրացել են չիպերի գները, իսկ Հարավկորեական տեխնոլոգիական
հսկան աշխարհում հիշողության չիպերի, սմարթֆոնների և հեռուստացույցների խոշորագույն արտադրողն է:

Ընկերությունը նաև հայտնել է այս տարվա առաջին երեք ամիսներին իր շահույթի ավելի քան 10 անգամ աճի մասին: