ԱՄՆ նոր օրենքով կձերբակալվեն կամ կտուգանվեն անօթևանները
ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է ընդունել, որը հնարավորություն է ընձեռում քաղաքային և նահանգային իշխանություններին ձերբակալել կամ տուգանել անօթևան մարդկանց՝ դրսում գիշերելու համար․ գրում է BBC-ն։
Սա անօթևանության վերաբերյալ ընդունված ամենակարևոր որոշումն է՝ առնվազն 1980-ականներից ի վեր։
ԱՄՆ-ի շատ քաղաքներ են բախվել այս խնդրին։ Երկարաժամկետ լուծումները՝ բնակարանների և ապաստարանների ապահովումից, մինչև անվճար բուժման ծառայություններ, ժամանակ են պահանջում:
Ըստ իրավաբանների՝ անօթևաններին ձերբակալելը կամ տուգանելը միայն կվատթարացնի իրավիճակը: