Մոսկվայում դեսպանի փոփոխությունը ՀՀ իրավասության շրջանակներում է․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում ՀՀ դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին հետ զրույցում նշել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել դեսպանի թեկնածությունը կոնկրետ երկրում։ Այս դեպքում՝ մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխարինելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին»,- նշել է նա։
Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպանի աշխատանքից․ նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերություններում։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է առաջիկայում ՌԴ դեսպանին փոխելու հնարավորության մասին՝ նշելով, որ նոր դեսպանի թեկնածությունն են քննարկում։ Օրեր առաջ ՌԴ-ում գործող դեսպան ՎաղարշակՀարությունյանը այցելել էր Բելգորոդի մարզ, որտեղ նշել էր, որ հայ-ռուսական հարաբերություններն առանձին անհատների հայտարարություններով չեն սահմանափակվում։