Ղրղզստանում պետական հեղաշրջման փորձ է կանխվել
Ղրղզստանի հետախուզական ծառայությունները երկրում իշխանությունը բռնի զավթելու փորձ են կանխել․ տեղեկացնում է երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Քաղաքացիների անվտանգության ապահովման և սահմանադրական համակարգի հիմքերը պաշտպանելուն ուղղված միջոցառումների շրջանակում կասեցվել է ապակառուցողական խմբի անօրինական գործունեությունը, որն իրականացրել է իշխանության բռնազավթման նպատակով՝ երկրում կազմակերպելով զանգվածային անկարգություններ, որոնք հանգեցրել են քաղաքացիների մահվան», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ խումբը բաղկացած է եղել հանցավոր գաղափարախոսության կողմնակիցներից և կրոնական մոլեռանդներից։
Ղրղզստանի 4 քաղաքացիներ ձերբակալվել և տեղափոխվել են ժամանակավոր պահման վայր։